ԱՄՆ-ն ձգտում է Իրանին թույլ չտալ միջուկային զենք ստանալ. հայտարարել է Թրամփը
ԱՄՆ-ն հանդես է գալիս այն բանի օգտին, որպեսզի Իրանը միջուկային զենքին երբեք հասանելիություն չստանա: Այս մասին նշված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձում, որը երկուշաբթի Վիեննայում կայացած ԱԷՄԳ Գլխավոր համաժողովի 62-րդ նստաշրջանի պատվիրակների համար ընթերցել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Ռիք Փերրին, փոխանցում է TACC-ը:
«Մենք պետք է ապահովենք Իրանի միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթը եւ Թեհրանի առաջ ընդմիշտ փակենք միջուկային զենք ստանալուն տանող բոլոր ճանապարհները»,- նշված է Թրամփի ուղերձում:
Դրանից բացի, ԱՄՆ նախագահը հիշեցրել է Սիրիայի եւ այն մասին, որ Դամասկոսը «ԱԷՄԳ-ի հետ պետք է համագործակցի ամբողջական ծավալով՝ կատարելով գործակալության երաշխիքներով ստանձնած իր պարտավորությունները»: