Արթուր Աբրահամը բարեգործական նպատակով մասնակցել է բեռլինյան 45-րդ մարաթոնին
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը «Մենք օգնում ենք երեխաներին» (“Wir helfen den Kindern”) կարգախոսի ներքո բարեգործական նպատակով մասնակցել է բեռլինյան 45-րդ մարաթոնին:
Այս մասին Facebook -ի իր էջում գրել է Արթուր Աբրահամի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանը: Նա նաև գրառմանը կից լուսանկարներ է հրապարակել: