ՀՀ ԶՈՒ տեսչական խմբի կողմից Թուրքիայի տարածքում կիրականացվեն ստուգումներ
Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈՒ) մասին պայմանագրի շրջանակներում սեպտեմբերի 17-ից 22-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի տեսչական խմբի կողմից Թուրքիայի Հանրապետության տարածքում կիրականացվեն հայտարարված վայրերի տեսչական ստուգումներ:
Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: