Գերմանիայում իրականացրել են ջրածնային վառելիքով գնացքի փորձնական ուղերթ
Աշխարհում ջրածնային վառելիքով առաջին գնացքը կիրակի իրականացրել է առաջին փորձնական ուղերթը Բրեմերֆերդում (Ներքին Սաքսոնիա)։ Coradia iLint-ի տանիքին տեղադրված է ջրածնով ցիստեռն։ Ջրածնի էներգիան վերածվում է էլեկտրական հոսանքի։
Արդեն այսօր գնացքը դուրս կգա ստանդարտ երթուղի և կկապի այդ քաղաքը Կուկսխաֆենի, Բրեմերխաֆենի և Բուքստեխուդեի հետ։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։
Գնացքը կարող է զարգացնել մինչև 140 կմ/ժամ արագություն։ Մեկ լիցքավորմամբ գնացքը կարող է երթևեկել 1000 կմ։
Տրանսպորտային միջոցը մշակվել է ֆրանսիական Alstom ընկերության կողմից։
Ներքին Սաքսոնիայի տրանսպորտի հարցերով նախարարությունը ծրագրում է մոտ ապագայում դիզելային գնացքները լիովին փոխարինել ջրածնայիններով։ Ավելի վաղ այդ նպատակի համար հատկացվել էր 81․3 մլն եվրո։