Պուտինը դեռեւս չի պատրաստվում որևէ տեղ գնալ․ Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չինացի գործարար, չինական Alibaba կորպորացիայի ղեկավար Ջեք Մային պատմել է, որ չի պատրաստվում թոշակի անցնել։ Այս մասին կիրակի օրը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում հեռարձակվող «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Ամբողջ աշխարհը քննարկում է լուրն այն մասին, որ Ջեք Ման պատրաստվում է թոշակի անցնել, եւ, իհարկե, Պուտինը ամենասկզբում դիմելով Ջեք Մային՝ որպես երիտասարդի, ասել է․
«Ի՞նչ է՝ դուք թոշակի եք պատրաստվո՞ւմ, ինչպե՞ս կարող եք ձեր այդ էներգիայով։ Սա ասում է նախագահը, որն արդեն 65 տարեկան է, բայց, ինչպես ասել է նա Ջեք Մային․ «Ես ոչ մի տեղ չեմ պատրաստվում, նման մտադրություն չունեմ»,-պատմել է Պեսկովը։