Գերմանիայում տղամարդուն ազատազրկել են նացիստական ողջույնի համար
Գերմանիայում դատարանը հինգ ամսվա ազատազրկման է դատապարտել 34-ամյա տղամարդուն՝ երկրում արգելված նացիստական ողջույնի ցուցադրման համար, անցյալ ամիս Հեմնիցում փողոցային բողոքի ակցիայի ժամանակ։ Այս մասին հաղորդում է The Local–ը։
Հեմնիցի դատարանը որոշել է իրական ազատազրկման ենթարկել նացիստական ողջույնի համար, քանի որ մեղադրյալն օրենքի հետ արդեն մի շարք խնդիրներ ուներ, այդ թվում՝ հարձակումների պատճառով։
Հարկ է նշել, որ օգոստոսի վերջին հազարավոր ցուցարարներ էին դուրս եկել Հեմնիցի փողոցներ՝ «Գերմանիայի այլընտրանք» ծայրահեղ աջական կուսակցության և իսլամաֆոբ «Pediga» շարժման կոչով, գերմանացու սպանությունից հետո, որը, ըստ նախնական տվյալների, ներգաղթյալներն էին իրականացրել։
Հարկ է նշել, որ սվաստիկան և այլ ֆաշիստական խորհրդանիշներ արգելված են Գերմանիայում։ Կարգազանցներին տուգանք է սպառնում և մինչև երեք տարի ազատազրկում։