Ինչ կքննարկի Պուտինը Էրդողանի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը, սեպտեմբերի 17-ին, Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ քննարկելու է երկկողմանի համագործակցությունն ու սիրիական հարցի կարգավորումը,– հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը։
«Սեպտեմբերի 17-ին Սոչիում տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ, որը ՌԴ է ժամանելու աշխատանքային այցով։ Առաջնորդները քննարկելու են երկկողմանի համագործակցության հրատապ հարցեր և սիրիական հակամարտության կարգավորման խնդիրները».– նշվում է հաղորդագրության մեջ։