Լեհաստանը մեղադրանք է առաջադրել Ռուսաստանին ինքնաթիռի կործանման համար
Լեհաստանը ցանկանում է Ռուսաստանից վերադարձնել երկրի այն ժամանակվա նախագահ Լեխ Կաչինսկու Տու-154Մ ինքնաթիռի մնացորդները Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի օգնությամբ:
Բանաձևի համապատասխան նախագիծը ԵԽԽՎ-ն կքննարկի հոկտեմբերին՝ փոխանցում է NewsOboz.org-ը:
«Մնացորդների և այլ ապացույցների վերադարձի մշտական մերժումը Ռուսաստանի իշխանությունների կողմից իրավունքների չարաշահում է, Լեհաստանը նաև ենթադրում է, որ Ռուսաստանը թաքցնելու բան ունի»,- ասվում է փաստաթղթում:
Չիկագոյի կոնվենցիայի համաձայն՝ երկիրը, որի տարածքում տեղի է ունեցել ավիաաղետ, պարտավոր է վերադարձնել բոլոր մնացորդները և նյութական արժեքները երկրի հետաքննության ավարտից հետո:
Սակայն Ռուսաստանը հրաժարվում է վերադարձնել Տու-154Մ ինքնաթիռի մնացորդները, որով 2010-ին զոհվել է Լեխ Կաչինսկին՝ դրանով իսկ ձգձգելով հետաքննությունը: