ԱՄՆ-ում 5 մարդ է ձերբակալվել «Ֆլորենս» փոթորկի ժամանակ թալան իրականացնելու համար
ԱՄՆ-ում 5 մարդ է ձերբակալվել «Ֆլորենս» փոթորկի ժամանակ հանրախանութ թալանելու համար։ Այն գտնվում է փոթորկի գործողության գոտում։ Այս մասին հայտնում է Ուիլմինգթոն քաղաքի ոստիկանությունը։
Դեպքը տեղի է ունեցել Dollar General խանութում։ Իրավապահները նշում են, որ ձերբակալվածների դեմ շուտով մեղադրանք կառաջադրվի։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Վերջին տվյալներով՝ փոթորկի զոհն է դարձել 11 մարդ։ Բոլոր զոհերը Հյուսիսային և Հարավային Կարոլինա նահանգներից են։