Թրամփի որդին Օբամային անվանել է Ամերիկայի «լավագույն վաճառական»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Թրամփ կրտսերը, հայտարարել է, որ իր հետաքրքրությունն է առաջացրել երկրի նախկին նախագահ Բարաք Օբամայի ելույթը Կոնգրեսի ընտրարշավում, հայտնում է Breitbart News-ը: Ընդ որում՝ նա Օբամային անվանել է «լավագույն սեյլզմեն»՝ ակնարկելով ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության ձախողումները լավ «վաճառելու» նրա ունակությունը:
«Օբաման, անկասկած, մեր լավագույն սեյլզմենն է: Սթափ դատող մարդկանցից ոչ մեկը չի կարծում, որ նա մեր տնտեսության եւ արտաքին քաղաքականության համար որեւէ լավ բան է արել: Բոլորը տեսել են, որ նրա գործողությունները Ամերիկային վտանգի են ենթարկել եւ մեզ ավելի թույլ դարձրել: Ամեն անգամ, երբ նա «կարմիր գիծ» էր նշում, մյուս երկրներն այն հատում էին: Նա դա նորից էր նկարում, եւ նրանք այն նորից էին հատում»,- ասել է Թրամփ կրտսերը: