Սիրիական ՀՕՊ համակարգերը հետ են մղել Իսրայելի հրթիռային գրոհը
Սիրիայի հակաօդային պաշտպանությունը հետ է մղել Դամասկոսի միջազգային օդանավակայանի մերձակա շրջանների ուղղությամբ Իսրայելի ռազմաօդային ուժերի իրականացրած հրթիռային հարձակումը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով սիրիական ռազմական աղբյուրին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ տեղի ժամանակով 21:50-ին (երևանյան՝ 22:50) Դամասկոսում մի քանի հզոր պայթյուններ են որոտացել:
«Հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել հրթիռային ագրեսիան Դամասկոսի միջազգային օդանավակայանի մերձակայքում, մի քանի հրթիռ է խոցվել», - տեղեկացրել է աղբյուրը: