Իտալիան մեղադրում է Ֆրանսիային Քադաֆիի սպանության մեջ
Հռոմում փախստականների ալիքի պատասխանատվությունը դրել են Փարիզի վրա՝ հենց Ֆրանսիան է համոզել ՆԱՏՕ-ի անդամ երկրներին ազատվել Քադաֆիից: Այս մասին հաղորդում է Риа новости-ն:
2011 թվականին Մուամար Քադաֆիի տապալումից հետո Լիբիան վերածվել է անցումային կետի, որով Իտալիա են ժամանել 650 հազար աֆրիկացի փախստականներ:
Տեղեկացվում է, որ մայրաքաղաքային շրջանում գործող խմբավորումները, որոնցից առանձնացվում է «Յոթերորդ բրիգադը» Տարխունիից, բախվել են Տրիպոլի քաղաքի օդանավակայանի համար պայքարում: Բախման արդյունքում տեղի բնակչությունից մոտ 2000 մարդ լքել են իրենց տները, 50 մարդ զոհվել է: Այս իրադարձությունները Հռոմին առիթ են տվել հիշեցնելու լիբիական քաոսի մեղավորների մասին:
«Հնարավոր չէ հերքել, որ երկիրը այժմ գտնվում է նման իրավիճակում, որովհետև 2011 թվականին ինչ-որ մեկը եսասիրաբար է վարվել»,- սոցիալական ցանցում այսպիսի գրառում է կատարել Իտալիայի պաշտպանության նախարար Եղիզաբեթ Թրենթը:
Միևնույն կարծիքն առավել մասնավորեցված ձևով արտահայտել է Իտալիայի կառավարության խոսնակ Ռոբերտո Ֆիկոն: Նրա խոսքով՝ Լիբիան լուրջ խնդիր է, որը մնացել է Ֆրանսիայից:
Ամենից սուր մեղադրանքը առաջ է քաշել Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին: Նա ոչ միայն պատերազմի հրահրման պատասխանատվությունը դրել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի վրա, այլ նաև կասկածում է ներկայիս իշխանություններին կրակի վրա յուղ լցնելու մեջ: