Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը ռազմական ոլորտում փոխըմբռնման մասին հուշագիր են ցանկանում ստորագրել
Ադրբեջանը, Թուրքիան ու Վրաստանը ռազմական ոլորտում նոր համաձայնագիր են քննարկում. հայտնում է ադրբեջանական Trend-ը:
Ադրբեջանի խորհրդարանի միջխորհրդարանական կապերի ու միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովն այսօր քննարկել է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի միջև ռազմական ոլորտում փոխըմբռնման մասին հուշագրի հաստատման հարցը:
Հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեիդովը նշել է, որ երեք երկրների միջև ռազմական կապերի ուժեղացումը շատ կարևոր է: