Մերկելը Ռուսաստանին մեղադրել է հետխորհրդային երկրներում իրավիճակն ապակայունացնելու համար
Ռուսաստանն ապակայունացնում է իրավիճակը հետխորհրդային մի շարք երկրներում, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Լիտվայում տեղակայված գերմանացի զինվորականների հետ հանդիպմանը։
«Մենք տեսնում ենք, որ գրեթե բոլոր հետխորհրդային հանրապետությունները, որոնք Եվրամիության ու ՆԱՏՕ-ի անդամ չեն, բախվում են Ռուսաստանի հրահրած ներքին կոնֆլիկտներին», - ասել է նա։
Այսօր բոլոր այդ պետությունները զբաղված են իրենց տարածքային ամբողջականության վերականգնմամբ, քանի որ «Ռուսաստանը կա՛մ տարածքներ է առանձնացրել այդ պետություններից, կա՛մ այնտեղ կոնֆլիկտներ բորբոքել»։ Որպես օրինակ նա բերել է Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում, Մոլդովայում և Ադրբեջանում տիրող իրավիճակը։