Թուրքիայի ԱԳՆ-ն նոր դեսպաններ է նշանակել
Թուրքիայի արտգործնախարարությունը նոր դեսպաններ և մշտական ներկայացուցիչներ է նշանակել: Այս մասին նորանշանակ դեսպաններին ու ներկայացուցիչներին հայտնել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
Մադրիդում Թուրքիայի դեսպան է նշանակվել Ջիհադ Էրգինայը, Վիեննայում` Ումիթ Յարդըմը, Բրազիլիայում` Մուրաթ Աթեշը:
Եվրոպայի խորհրդում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ է նշանակվել Քաան Էսեները, իսկ Եվրոպական միությունում` Մեհմեթ Քեմալ Բոզայը:
Բացի այդ, Մոսկվայում արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնն է զբաղեցրել Թուրքիայի ԱԳՆ հյուպատոսական վարչության նախկին պետ Մեհմեթ Սամսարը, իսկ Բուենոս Այրեսում` Կովկասի, Միջին Ասիայի, Ռուսաստանի և Արևելան Եվրոպայի վարչության նախկին պետ Շեֆիք Վուրալ Ալթայը