Ինչո՞վ էին զբաղված Ռիհաննան, Բեյոնսեն, Սելենա Գոմեսը և այլ աստղեր վերջին օրերին (լուսանկարներ)
Ձեզ ենք ներկայացնում, թե ինչով են զբաղվել տարբեր աստղեր միևնույն օրը' օգտվելով Twitpics և Instagrams տեղադրած նրանց լուսանկարներից:
Մայլի Սայրուսը «դատարկել» է Chanel բուտիկը, Ռիհաննան, հագնելով չափազանց կարճ շորտեր, որոշել էր հիանալ ինքն իրենով:
Բեյոնսեն և Ռոբերտ Պատտինսոնը լուսանկարվել են միասին, երբ միաժամանակ ներկա են եղել Death Grips շոուին:
Հիլարի Դաֆը ժամանակ է անցկացրել դստեր հետ, Նիկկի Մինաժն էլ փորձեր է արել' ինքն իրեն գեղեցկության թագուհու վերածելու ուղղությամբ:
Բրունո Մարսը կարեի է ասել չի հանգստացել. նա տեղադրել է իր հերթական համերգի լուսանկարներից մեկը:
Քորթնի Քարդաշյանը զվարճացել է վերելակում, իսկ ահա Սելենա Գոմեսը նշել է իր 21-ամյակը: