Փրկենք Քարահունջը պրովոկացիաներից. Մշակույթի փոխնախարար (լուսանկարներ)
Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Փրկենք Քարահունջը պրովոկացիաներից.
Մոտ օրերս ես և Արմեն Աբրոյանը հետախուզական այց կատարեցինք Զորաց Քարեր:
Ահազանգը, ինչպես և նախորդը, պրովոկացիոն էր: Անհագստանալու ընդանրապես հարկ չկա:
Որպեսզի խուսափենք ֆոտո էֆեկտից, կատարեցինք չափագրություն՝ կտրվածք և հատակագիծ: Մենհիրի հիմքի ընդամենը 1/6րդ-ից պակաս մասն է բացված և հիմքի ծանրության կենտրոնի գերակշիռ մասը ամուր ընկղմված է հողի մեջ:
Անձևաջրերը և ձնհալը նույնպես չեն կարող խարխլել հիմքը, քանի որ բավականին ամուր հող է և Մենհիրն իր ծավալով հենված է կոշտ ապարների վրա»: