Սփյուռքի նախարարը Փարիզում փոխըմբռնման հուշագիր է ստորագրել
Այսօր Փարիզում Սփյուռքի նախարարը հանդիպել է Ֆրանսիայի «Հայասա» ֆեդերացիայի անդամների հետ և ստորագրել են փոխըմբռնման հուշագիր: Այս մասին տեղեկացանք ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից:
«Այսօր Փարիզում տեղի ունեցավ Սփյուռքի նախարարության և Ֆրանսիայի հայկական համայնքի «Հայասա» ֆեդերացիայի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը:
Հուշագրի նպատակն է ամրապնդել նախարարության և ֆեդերացիայի միջև առկա կապերը:
Հիշեցնեմ, որ ես գտնվում եմ Ֆրանսիայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության պատվիրակության կազմում»,- գրել է Սփյուռքի նախարարը: