Ադրբեջանն ավելի շատ զենք է ուզում Իսրայելից
Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը ժամանել է Ադրբեջան՝ երկրի նախագահ Իլհամ Ալիևի և ուժային կառույցների ղեկավարների հետ հանդիպելու համար։
ВВС-ն հայտնում է, որ Ադրբեջանն իսլամական այն փոքրաթիվ երկրներից է, որը լավ հարաբերությունների մեջ է Իսրայելի հետ, եւ վաղուց է վերջինից զենք գնում։ Փորձագետների կարծիքով՝ այս այցը եւս նման նպատակ է հետապնդում։
Ա․ Լիբերմանը սեպտեմբերի 12-13-ը այցելել էր Վրաստան, այնուհետեւ՝ Ադրբեջան։
Ադրբեջանի պետական AzerTag լրատվական գործակալությունը եւ պաշտպանության նախարարությունը դեռեւս հանդիպման մանրամասների մասին չեն բարձրաձայնում։