Էրդողանը մտադիր է սեպտեմբերի 17-ին Պուտինի հետ քննարկել Սիրիայի իրադրությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է սեպտեմբերի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել իրադարձությունների զարգացումը Սիրիայում:
Այդ մասին, ինչպես հաղորդել է TACC-ը, սեպտեմբերի 14-ին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Պակիստանում կայացած մամուլի ասուլիսում:
«Մենք ցանկանում ենք սիրիական ճգնաժամը կարգավորել քաղաքական ճանապարհով:
Նախագահ Էրդողանը երկուշաբթի Սիրիայի իրադրությունը կքննարկի նախագահ Պուտինի հետ»,- Չավուշօղլուի խոսքը մեջբերել է NTV հեռուտաալիքը: