Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտն այսօր նոր տնօրեն կունենա
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հոգաբարձուների խորհուրդն այսօր` սեպտեմբերի 14-ին, փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրելու է թանգարանի նոր տնօրենին։
Տնօրենի թափուր տեղի համար մրցույթը հայտարարվել էր մոտ մեկ ամիս առաջ։ Հայտ ներկայացրել է 4 թեկնածու` ազգագրագետ Հարություն Մարությանը, պատմաբան Ստեփան Ստեփանյանը, պատմաբան Արմեն Ասրյանը և թանգարանի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը։
Հոգաբարձուների խորհրդի անդամների ներկայությամբ թեկնածուները ներկայացնում են թանգարանի զարգացման իրենց տեսլականը։
Դրանից հետո կրկին փակ քվեարկությամբ հոգաբարձուների խորհուրդը կընտրի տնօրենին և կգումարի արտահերթ նիստ՝ կազմակերպչական հարցերը քննարկելու համար։