Թրամփը Մեքսիկային միլիոնավոր դոլարներ կվճարի անօրինական ներգաղթյալների արտաքսման համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է Մեքսիկային 20 միլիոն դոլար հատկացնել 17 հազար անօրինական ներգաղթյալների արտաքսման հարցում օգնելու համար։ Այդ մասին հայտնում է The New York Times-ը։
Այդ քայլն ուղղված է Կենտրոնական Ամերիկայի երկրներից ներգաղթյալներին, որոնք ԱՄՆ են ժամանում Մեքսիկայի տարածքով։ Ամերիկյան ֆինանսական օգնության շնորհիվ մեքսիկացիները կկարողանան նրանց հետ ուղարկել հայրենիք։
Նոր միջոցները կնախատեսեն ապաստանի մեխանիկական մերժում նրանց, ովքեր ժամանել են Մեքսիկայով՝ այնտեղ չխնդրելով ապաստանի համար։