Դորոնինը լքել է Նաոմի Քեմփբելին սեքսուալ ձգողության բացակայության պատճառո՞վ
Սուպերմոդել Նաոմի Քեմփբելի և ռուս միլիարդատեր Վլադիսլավ Դորոնինի բաժանությունը նոր մանրամասներ է բացահայտում:
Շշուկներ են պտտվում, որ բաժանության պատճառներից մեկը եղել է սեքսուալ ցանկության բացակայությունը: Ասում են' «սև հովազը» պարզապես դադարել է գրավել Դորոնինին:
Ինչպես հայտնի է, Նաոմին նաև լուրջ խնդիրներ ունի մազերի հետ կապված. նա գրեթե մշտապես բուժվում է լավագույն հիվանդանոցներում, իսկ ճաղատությունը թաքցնում է կեղծամի տակ:
Հիշեցնենք, որ զույգը բաժանվել է այս տարվա մայիսին: 2009 թ. սկսած ԶԼՄ-ներն անընդհատ խոսում էին նրանց ամուսնության մասին, բայց Քեմփբելն այդպես էլ չկարողացավ «քաշել» ռուս միլիարդատիրոջը դեպի խորան: