Սիրիայում ձերբակալվել է 53 մարդու կյանք խլած ահաբեկչության կազմակերպիչը
Թուրքիայի հետախուզական ծառայությունը Սիրիայի հյուսիսային Լաթաքիա քաղաքում հատուկ օպերացիա է իրականացրել, որի ընթացքում ձերբակալվել է 2013թ. Թուրքիայի սահմանամերձ Հաթայ նահանգի Ռեյհանլը շրջանում ահաբեկչական գործողություն կատարած անձը (Յուսուֆ Նազիք): Նրան տեղափոխել են Թուրքիա: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Հարցաքննության ժամանակ Նազիքը որոշ տվյալներ է հաղորդել ահաբեկչական գործողությանը մասնակցած մեկ այլ մարդու՝ Միհրաչ Ուրալի մասին:
Նշվում է, որ թուրքական հետախուզությունը նշյալ օպերացիան իրականացրել է ինքնուրույն, առանց այլ երկրների ուժերի օգնության:
Հիշեցնենք, որ 2013թ. մայիսի 11-ին Ռեյհանլըի քաղաքապետարանի շենքի առաջ չորս պայթյուններ էին տեղի ունեցել: Ահաբեկչական գործողության պատասխանատվությունը ստանձնել էր թուրքական «Աջիլջիլեր» կազմակերպությունը: Ահաբեկչության մեղադրանքով ձերբակալված բոլոր 13 անձիք Թուրքիայի քաղաքացիներ են: Պայթյուններն իրագործվել են հեռակառավարվող սարքերի միջոցով: