Իսրայելի վարչապետը Եվրոպային մեղադրել է Իրանի դրությունը մեղմելու փորձերի համար
Ժամանակն է, որ արեւմտյան երկրները ակտիվ մասնակցություն ունենան « Թեհրանի ահաբեկչական ռեժիմի դեմ ԱՄՆ նախագահի վարչակազմի վճռական ջանքերին», հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, գրում է The Jerusalem Post-ը:
Նեթանյահուն մտահոգություն է հայտնել եվրոպական առաջնորդների գործողությունների կապակցությամբ, որոնք փորձում են մեղմել Իրանի դրությունը Իրանի միջուկային գործարքից Թեհրանի նահանջի եւ ստեղծված իրավիճակը շտկելու Վաշինգթոնի միջոցների ֆոնի վրա:
Վարչապետը հավելել է, որ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին հարձակումն իրականացրած «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունը իսլամական աշխարհում սուննի ահաբեկչության առաջնորդն է, իսկ «ծայրահեղական շիա ահաբեկչությունը ղեկավարում է Իրանը»:
«Նրանք երկուսն էլ նույն նպատակներն ունեն՝ ոչնչացնել ազատ հասարակությունները, ինչպիսիք են Իսրայելը եւ Արեւմուտքը: Ժամանակն է, որ աշխարհը համախմբվի ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում», - ասել է նա: