Եվրահանձնաժողովում քննարկում են Եվրամիությունում դոլարային վճարումների կրճատումը
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը խոսել է Եվրամիության երկրներում դոլարային վճարումները կրճատելու մասին: Այս մասին նա ասել սեպտեմբերի 12-ին՝ Ստրասբուրգում կայացած Եվրախորհրդարանի լիագումար նիստում, հաղորդում է ЕК մամուլի ծառայությունը:
Մասնավորապես, Յունկերը կարծում է, որ անհրաժեշտ է մեծացնել եվրոյի չափաբաժինը միջազգային առևտրում: Այն իրագործելու ուղիները նա խոստացել է ներկայացնել մինչ տարեվերջ:
«Աբսուրդ է, որ Եվրոպան էներգակիրների ներմուծման 80% -ը՝ 300 մլրդ դոլար, վճարում է ԱՄՆ դոլարով, այն դեպքում, երբ ԱՄՆ է ներկրվում մեր ներմուծումների միայն 2%-ը: Աբսուրդ է, երբ եվրոպական ընկերությունները եվրոպական ինքնաթիռներ են գնում դոլարով և ոչ թե եվրոյով», – վրդովվել է Յունկերը` հավելելով, որ եվրոն պետք է դառնա նոր և ավելի ինքնիշխան Եվրոպայի դեմքն ու գործիքը:
«Դրա համար մենք առաջին հերթին պետք է կարգի բերենք մեր տունը, ամրապնդելով մեր տնտեսական և դրամական միությունը, ինչը մենք արդեն սկսել ենք անել», – ընդգծել է Եվրահանձնաժողովի նախագահը: