Արքայազն Ուիլյամն ու հերցոգուհի Քեյթն աշխարհին ներկայացրել են իրենց փոքրիկին (տեսանյութ)
LifeStyleՀերցոգուհի Քեթրինն ու արքայազն Ուիլյամը լքել են սուրբ Մարիա հիվանդանոցը, որտեղ հուլիսի 22-ին ծնվել է նրանց առաջնեկը: Ծնողներն առաջին անգամ ներկայացրել են հանրությանն ու մամուլին իրենց փոքրիկին: Փոքրիկը քնած էր մոր գրկում, մինչ արքայազն Ուիլյամը պատասխանում էր լրագրողների հարցերին:
Արքայական զույգը սրտանց շնորհակալություն է հայտնել հիվանդանոցի անձնակազմին' իրենց փոքրիկի առողջության մասին անհանգստանալու և հոգատար վերաբերմունքի համար:
Ընտանիքը գնացել է Լոնդոնում գտնվող Քենսինգթոնյան պալատ: Երեխայի անունը կհայտարարվի ավելի ուշ:
Մինչ այդ, բուքմեյքերները դեռ շարունակում են խաղադրույքներ ընդունել. առավել հայտնի տարբերակներն են' Ալեքսանդր, Գեորգ և Ջեյմս: