Թուրքիայում ավստրիացի լրագրող է ձերբակալվել
Անկարայում ձերբակալվել է ավստրիացի լրագրող, սյունակագիր Մաքս Զիրնգասթը: Վերջինս ավստրիական «Re:volt magazine» հանդեսի սյունակագիրն է: Զիրնգասթը մեղադրվում է «ահաբեկչությանը» սատարելու, ինչպես նաև «քաղաքական հրապարակումներ» անելու մեջ, հաղորդում է ermenihaber.am-ը:
Բացի ավստրիացի լրագրողներից ձերբակալվել են նաև այլ լրագրողներ, որոնց ինքնությունն առայժմ պարզ չէ:
Թեմայի շուրջ հայտարարություն է տարածվել հանդեսի Twitter-ի էջից:
«Թուրքիան բոլոր ընդդիմադիրների ձայնը փորձում է ճնշել: Դա նրանք չեն կարողանալու հաջողացնել»:
Լրագրողին ձերբակալելու մասին լուրը հաստատվել է նաև Ավստրիայի արտգործնախարարության կողմից: