Հունգարիայի վարչապետը խիստ կշտամբանքներ է հնչեցրել Եվրախորհրդարանի հասցեին
Հունգարիայի վարչապետը խիստ կշտամբանքներ է հնչեցրել Եվրախորհրդարանի հասցեին, ասելով, որ Բուդապեշտի գործողությունների քննադատությունը, ինչի մասին նշվում է Եվրահանձնաժողովի քաղաքացիական ազատությունների հարցերով կոմիտեի զեկույցում, վնասում է իր երկրի պատիվը: Եվրոպան ցանկանում է մեղադրել սեփական սահմանների պաշտպաններին, ասել է Վիկտոր Օրբանը` Ստրասբուրգում ելույթ ունենալով Եվրախորհրդարանի պատվիրակների առջեւ, հաղորդում է DW-ն:
«Հունգարիան կշարունակի պաշտպանել իր սահմանները, կանգնեցնել անօրինական միգրանտներին եւ պաշտպանել իր իրավունքները, անհրաժեշտության դեպքում նաեւ ձեզանից», - ասել է վարչապետը:
Օրբանի կոշտ ելույթի պատճառը չորեքշաբթի Եվրախորհրդարանում նախատեսված ԵՀ-ի քաղաքացիական ազատությունների հարցերով կոմիտեի զեկույցի քվերակությունն է: Նրա հեղինակը՝ «կանաչների» խմբակցությունից պատգամավոր Ջուդիտ Սարգենտինին Բուդապեշտին մեղադրել է միգրացիայի ոլորտում եվրոպական քաղաքականությանը չհետեւելու մեջ, փոքրամասնությունների իրավունքների խախտման, ժողովրդավարությանը, իրավական պետության նորմերին եւ հիմնարար իրավունքների սպառնալիքների համար:
Հունգարական կառավարության դեմ առարկություններով հանդես են եկել նաեւ Եվրախորհրդարանի մի շարք այլ կոմիտեներ եւ Եվրահանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ֆրանս Թիմերմանսը: