Վաշինգթոնը արտակարգ դրություն է մտցրել
Վաշինգթոնի քաղաքապետ Մյուրիել Բոուզերը արտակարգ դրություն է մտցրել Ատլանտյան օվկիանոսից «Ֆլորենս» փոթորիկի մոտենալու կապակցությամբ, ասվում է ԱՄՆ-ի մայրաքաղաքի քաղաքապետի կայքում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել Հյուսիսային եւ Հարավային Կարոլինա նահանգներում արտակարգ դրության հայտարարմանը առաջիկա փոթորիկի հնարավոր հետեւանքների պատճառով: