Ռուսաստանն ու Թուրքիան փորձում են ընդհանուր հայտարարի գալ Սիրիայի հարցում․ ՌԴ ԱԳ փոխնախարար
Ռուսաստանն ու Թուրքիան փորձում են ընդհանուր հայտարարի գալ Սիրիայի հարցում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, գրում է «РИА Новости» գործակալությունը։
«Ամեն ինչ չէ, որ մեր դիրքորոշումներում կարող է համընկնել 100 տոկոսով, բայց դա նորմալ է», - ասել է Ռյաբկովը՝ նշելով, որ դրա համար անհրաժեշտ է օգտագործել դիվանագիտական ու քաղաքական ճանապարհը՝ ընդհանուր հայտարարի գալու համար։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սիրիական Իդլիբում զինադադարի առաջարկով հանդես էր եկել Թեհրանում օրեր առաջ կայացած ՌԴ-Իրան-Թուրքիա եռակողմ գագաթնաժողովի ժամանակ։
Էրդողանի առաջարկին ի պատասխան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր․ «Իհարկե, լավ կլիներ, եթե զինադադար լիներ։ Սակայն այս հարցում «Ջեբհաթ ան Նուսրա» կամ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման փոխարեն կարծիք հայտնել չենք կարող այստեղ»։