Սահմանապահները «Կարճևան» հսկիչ անցակետում իրանական ավտոմեքենայի մեջ ափիոնիդ են հայտնաբերել
Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցները «Կարճևան» հսկիչ անցակետում (Սյունիքի մարզ) Իրանից ժամանած մարդատար ավտոմեքենայի ստուգում անցկացնելիս հայտնաբերել են ներմուծման համար արգելված կիսասինթետիկ ափիոնիդի հաբեր: Այս մասին հայտնում են Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից:
Ավտոմեքենայի վարորդը, որն Իրանի քաղաքացի է, օրենքով սահմանված կարգով հանձնվել է Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակիցներին:
Ներկայումս անցկացվում են անհրաժեշտ համալիր միջոցառումներ իրավախախտման բոլոր հանգամանքները պարզելու համար: