Հայաստան այցելած Վանի քաղաքապետը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
Թուրքական դատարանը Վանի նախկին քաղաքապետի և մի շարք քուրդ գործիչներ դատապարտել է 6-ից 9 տարվա ազատազրկման։
Թուրքական լրատվմիջոցի փոխանցմամբ՝ Վանի նախկին քաղաքապետ Բեքիր Քայայի դատապաշտպանները պահանջել են արդարացնել իրենց պաշտպանյալին, սակայն դատարանը նրան 8 տարի և 9 ամիս ազատազրկան է դատապարտել։ Քանի որ քաղաքապետը ստորագրությամբ ազատ է արձակված, նրա արագ հայտնաբերելու և կալանավորելու որոշումը լրացուցիչ է կայացվել։
Նախկին քաղաքապետը մեղադրվում է «ահաբեկչական կառույցի անդամ լինելու» մեջ։