Սոչիում զինված հարձակում է տեղի ունեցել Կալատոզա մականվամբ հայտնի քրեական հեղինակության դեմ
Ռուսաստանի Սոչի քաղաքում զինված հարձակում է տեղի ունեցել քրեական հեղինակություն Դավիդ Կարսելաձեի դեմ, որն առավել հայտնի է Կալատոզա մականվամբ, այս մասին գրում է lenta.ru-ն՝ հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին։
Լրատվամիջոցի զրուցակիցը, ում անունը չի բացահայտվում, նշել է, որ Կալատոզայի վրա կրակ են բացել ատրճանակից։
Տուժածը հոսպիտալացվել է հրազենային լուրջ վնասվածքներով և այժմ գտնվում է Սոչիի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժնում։
Հարձակումն իրականացրած անձի կամ անձանց մասին տեղեկություններ չեն փոխանցվել։
Կատարվածի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, այլ մանրամասներ չեն հաղորդվում։