Իտալիայի կառավարությունը մտադիր է կիրակի օրերին արգելել առևտուրը
Կիրակի օրերին առևտուրը «քանդում է իտալական ընտանիքները», և այն պետք է սահմանափակվի: Այս մասին հայտարարել է Աշխատանքի նախարար Լուիջի դի Մայոն՝ հաղորդելով, որ կառավարությունը մտադիր է արգելել առևտուրը հանգստի ավանդական օրը:
Այս մասին հաղորդում է The Local- ը:
«Մենք պետք է կրկին սկսենք կարգավորել խանութների փակվելու և բացվելու ժամերը»,- ասել է Դի Մայոն` նշելով, որ մեկ տարվա ընթացքում կառավարությունը համապատասխան օրինագիծ կներկայացնի:
Նախարարը նշել է, որ ոչ բոլոր խանութները պետք է փակվեն կիրակի օրը: Նրա առաջարկով՝ ամեն չորրորդ խանութը կկարողանա աշխատել կիրակի օրը ռոտացիոն հիմունքներով:
Չնայած Դի Մայոն պնդում է, որ նորարարությունը դրական ազդեցություն կունենա աշխատողների վրա, որոնք ստիպված են աշխատել ողջ շաբաթ, մանրածախ առևտրային կազմակերպությունները վստահ են, որ դրանք կհանգեցնեն զանգվածային գործազրկության: