Շակիրայի և Պիկեի տունը կողոպտելու մեղադրանքով վրացի «օրենքով գող» է ձերբակալվել
Բարսելոնում կոլումբացի երգչուհի Շակիրայի և ֆուտբոլիստ Պիկեի տան կողոպուտի մեղադրանքով ձերբակալվել է վրացի «օրենքով գող» Գոչի Մայսուրաձեին՝ Գոգիտա մականվամբ:
Իսպանական ոստիկանությունը նրանց մեղադրում է հանցախմբի ղեկավարման և թանկարժեք տների, ներառյալ Շակիրայի և Պիկեի տան կողոպուտի մեջ:
Շակիրայի և Պիկեի տունը թալանվել է ընթացիկ տարվա հունիսի 6-ին: Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ «Գոգիտան» ղեկավարել է տարբեր քրեական խմբեր, որոնք ներգրավված են եղել տան կողոպուտի մեջ:
Estrella Digital-ը գրում է, որ Գոչի Մայսուրաձեն ստացել է գողոնի 50%-ը, իսկ անհնազանդ հանցագործներին պատժել է առևանգմամբ, խոշտանգումներով և ծեծով: