Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում առաջատարը Սերգեյ Սոբյանինն է
Սեպտեմբերի 9 - ին ՌԴ-ում քվեարկության միասնական օր էր։ Անցկացվեցին տարբեր մակարդակի մոտ 4700 ընտրություններ, այդ թվում Մոսկվայի քաղաքապետի։
Ընտրությունների վերջնական արդյունքները դեռ հայտնի չեն, սակայն Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովն արդեն հաշվարկել է քվեաթերթիկների 91,96%-ը, որի արդյունքներով առաջատարը գործող քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն է, ով ստացել է ընտրողների 69,72%-ի աջակցությունը։
Մոսկվայի քաղաքապետի ընտրություններին ընտրողների մասնակցությունը կազմել է 30,49%։