Քանյե Վեսթը հսկայական կոշիկների նորաձևություն է մտցրել
Երբ Քանյե Վեսթը հայտնվել էր 2Chainz–ի հարսանիքին չափազանց փոքր հողաթափերով, նրան հնարավորինս ծաղրում էին։ Սակայն պարզվում է, որ ռեփերը ոչ միայն իր սեփական ստեղծած իրերի փիարով է կարողանում զբաղվել, այլև լավ հումորի զգացողություն ունի։
Քանյեն Twitter-ում կոշիկների նկար է դրել, որոնք լիովին կարող են որպես սերֆինգի տաղտակներ ծառայել։ Ռեփերը հեգնանքով մեկնաբանել է նկարը. «Դե ինչ, հիմա իմ կոշիկները բավականաչափ մե՞ծ են»։
Նա նաև հայելու մեջ արված սելֆին է տեղադրել, որտեղ երևում է, որ հսկայական հողաթափերը ֆոտոշոփի արդյունք չեն։
Ավելի ուշ Twitter-ում հսկայական մարզակոշիկների նկար է հայտնվել, թերևս լավագույն ընտրությունը գալիք ուսումնական տարվա համար։
Ով իմանա, միգուցե Քանյեն նոր թրենդ է թելադրում, և մի քանի շաբաթից fashion-բլոգերները նետվելու են 20 չափս մեծ աշնանային կոշիկներ գնելու,– գրում է ellgirl.com կայքը։