Ամերիկյան McDonald's-ներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել
Ամերիկյան Ալաբամա նահանգի Օբերն քաղաքի McDonald's-ում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս 4-ը վիրավորվել են:
Այս մասին հաղորդում է Корреспондент-ը՝ հղում անելով տեղի ոստիկանության կայքին:
Ոստիկանության տվյալներով՝ կրակոցներ են հնչել սեպտեմբերի 9-ին՝ տեղի ժամանակով 02:20-ին (երևանյան՝ 11:20-ին): Միջադեպի համար պատճառ է դարձել երիտասարդների միջև ծագած վիճաբանությունը:
Փոխհրաձգության հետևանքով երեք տուժածի տեղափոխել են հիվանդանոց՝ կյանքին չսպառնացող վնասվածքներով: Մյուս տուժածի մոտ լուրջ վնասվածք է գրանցվել: Միջադեպի հետևանքով տուժածներն ու մահացածը 16-21 տարեկան անձինք են: