Ադրբեջանում թմրամոլությունը շարունակում է մնալ ամենալուրջ սոցիալական խնդիրը
Ադրբեջանի հանրապետական նարկոլոգիական դիսպանսերի փոխանցմամբ՝ 2017 թ. երկրում գրանցվել է 30 հազար թմրամոլ:
Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Ադրբեջանի առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ երկրի սոցիալական ամենալուրջ խնդիրը համարվող թմրամոլությունն օր օրի ահագնանում է:
Հաղորդվող տվյալների համաձայն՝ ամենաշատը թմրանյութ օգտագործողները 18-25 տարեկան երիտասարդներն են, գրանցված թմրամոլների մեջ կան նաև անչափահասներ:
Նարկոլոգիական դիսպանսերի տվյալները փաստում են նաև, որ վերջին երկու տարում թմրամոլությունը լայն տարածում է ստացել կանանց հատվածում: