Իտալիայում՝ Կոմո լճի մոտ ավելի քան 1,5 հազար տարվա ոսկե մետաղադրամներ են գտել (լուսանկարներ)
Մի քանի հարյուր ոսկե մետաղադրամներ, որոնց տարիքը, ենթադրաբար, գերազանցում է 1,5 հազար տարին, հնագետները հայտնաբերել են Իտալիայում գտնվող Կոմո լճի մոտ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Իտալիայի մշակութային ժառանգության, մշակութային գործունեության և զբոսաշրջության նախարարությանը:
Նշվում է, որ մետաղադրամները գտել են ճարպաքարից եզակի ձեւով պատրաստված անոթի միջից։
Մասնագետները հանել են արդեն 27 մետաղադրամ և ուղարկել Միլան փորձաքննության։
Հնագետները վերլուծել են մետաղադրամների մի մասը եւ եզրակացրել, որ դրանք թվագրվում են մ․թ․ա․ 5-րդ դարին, սակայն դրա հետ մեկտեղ կարող են գտնվել նաև այլ ժամանակաշրջաններին առնչվող մետաղադրամներ։
Գտածոների արժեքը դեռ պետք է պարզել, սակայն հնագետների կարծիքով այն շատ բարձր կլինի։