Քվեարկության միասնական օր՝ Ռուսաստանում
Սեպտեմբերի 9 -ին Ռուսաստանում հայտարարված է քվեարկության միասնական օր։ Երկրի 80 տարածաշրջաններում այսօր անցկացվում են տարբեր մակարդակի ավելի քան 4700 ընտրություններ։ 22 սուբյեկտներում ընթանում են նահանգապետի ընտրություններ։ Այս մասին հայտնում է lenta.ru-ն։
Քվեարկության արդյունքներով կընտրվի նաև Մոսկվայի քաղաքապետ և Մոսկվայի մարզի նահանգապետ։
Մոսկվայի քաղաքապետի պաշտոնին հավակնում է 5 թեկնածու՝ գործող քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, Վադիմ Կումինը՝ «Կոմունիստական կուսակցությունից», Միխայիլ Դյագտերևը՝ «Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից», Իլյա Սվիրիդովը՝ «Արդար Ռուսաստանից» և «Քաղաքացիական միության» ներկայացուցիչ Միխայիլ Բալակինը։