ՌԴ-ն ու ՀՀ-ն պայմանավորվել են աշխատել ռուսական գազի գնագոյացման հարցերի շուրջ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրը Մոսկվայում հանդիպման ժամանակ պայմանավորվել են աշխատել ռուսական գազի մատակարարման ժամանակ գնագոյացման հարցերի շուրջ, հայտնել է Փաշինյանը ՌԴ-ում գործող հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է TACC-ը։
«Փաստացի ՌԴ-ից գազը Հայաստան է առաքվում բավականին ցածր գնով։ Սակայն խնդիրն այն է, որ սպառողները գազը ստանում են կրկնակի թանկ գնով։ Եվ մենք նախագահ Պուտինի հետ խոսել ենք, որ պետք է հասկանալ, թե ինչպես է այդ կրկնակի գինը գոյանում։ Անհրաժեշտ է ուսումնասիրել եւ հասկանալ, թե ինչպես է ընթանում գնագոյացման գործընթացն ու այդ մեխանիզմն ավելի արդյունավետ դարձնել․․․որ պայմաններն ավելի շահավետ լինեն։ Մենք պայմանավերվել ենք պարոն Պուտինի հետ, որ համատեղ կաշխատենք այդ ուղղությամբ»,-ասել է Փաշինյանը։