Ժերար Դեպարդյեին նկատել են Հյուսիսային Կորեայում (տեսանյութ)
Լրագրողները հայտնի ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեին նկատել են Փհենյանի հյուրանոցերից մեկի նախասրահի բարում։ Նա հրաժարվել է մամուլի ներկայացուցիչերի հետ շփումից։ Այս մասին հայտնում է ֆրանսիական հեռուստատեսությունը՝ հիշեցնելով, որ նա մի քանի տարի առաջ ռուսական անձնագիր էր ստացել։
Դեպարդյեն գտնվել է «Յանգակտո» միջազգային հյուրանոցում, և ըստ ականատեսների՝ տխուր տեսք է ունեցել։
Սեպտեմբերի 9-ին երկրում կանցկացվեն միջոցառումներ՝ նվիրված Հյուսիսային Կորեայի կազմավորման 70-ամյակին։ Այդ առիթով Փհենյանում կանցկացվի մեծ զորահանդես։
Տեսանյութ՝