Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակը նվաճել է «Ռոմա» ֆիլմը
Վենետիկի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակն առաջին անգամ նվաճել է ֆիլմ, որն ի սկզբանե նախատեսված է եղել ոչ կինոթատրոնների, այլ Netflix հարթակի միջոցով տարածման համար։
75-րդ կինոփառատոնի լավագույն ֆիլմ է ճանաչվել մեքսիկացի ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնի «Ռոմա»-ն։ Այս մասին հայտնում է euronews-ը։
Ֆիլմն իր անունը ստացել է Մեքսիկայի մայրաքաղաքի համանուն թաղամասից։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում այնտեղ, 1960-ականներին։ Ֆիլմը մեծամասամբ ինքնակենսագրական է և հիմնված է հեղինակի մանկական հիշողությունների վրա։
Ժյուրին լավագույն դերասանուհի է ճանաչել բրիտանուհի Օլիվիա Քոլմանին։ Նա մարմնավորել է անգլիացի թագուհի Աննային՝ Յորգոս Լանտիմոսի «Ֆավորիտը» պատմական դրամայում։
Լավագույն դերասան է ճանաչվել Ուիլեմ Դեֆոն՝ Ջուլիան Շնաբելի «Վան Գոգ․ Հավերժության շեմին» ֆիլմում դերակատարման համար։
Լավագույն ռեժիսոր է դարձել Ժակ Օդիյարը, ով նկարահանել է «Սիսթերս եղբայրները» ֆիլմ։ ժյուրին Գրան-պրին շնորհել է հույն Յորգոս Լանտիմոսին՝«Ֆավորիտը» ֆիլմի համար։