Խաչատուրյան քույրերից կրտսերը տեղափոխվել է մեկուսարանի հոգեբուժական բաժանմունք
Մոսկվայում իրենց հոր դաժան սպանության մեջ մեղադրվող երեք քույրերից կրտսերը՝ Մարիան, տեղափոխվել է մեկուսարանի հոգեբուժարան: Այդ մասին հայտնել է Հասարակական վերահսկողական հանձնաժողովի քարտուղար Իվան Մելնիկովը՝ գրում է life.ru-ն:
«Նրան պետք է հետազոտեն. հարավոր է՝ դա հարկավոր է փորձագիտական հետազոտություն անցկացնելու համար»,- ասել է Մելնիկովը՝ հավելելով, որ մեկուսարանի ղեկավարությունը խոստացել է ուշադիր լինել աղջկա անվտանգության և վիճակի վերահսկողության հարցում: