Սիրիայում ռմբակոծության ժամանակ 9 խաղաղ բնակիչ է զոհվել
Ահաբեկիչների արձակած 10 ռեակտիվ ռումբերի պատճառով սիրիական Մահարդա բնակավայրում զոհվել է 9 քաղաքացի, այդ թվում` երեք երեխա, ավելի քան 30 մարդ վիրավորվել է: Այս մասին հաղորդել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Սավչենկոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Համա հյուսիսային ծայրամասում գտնվող ահաբեկչական կազմակերպությունները Սալխաբ քաղաքում չորս շենք են ռմակոծել, տուժել է խաղաղ բնակչությունը, նյութական վնաս է պատճառվել տներին եւ անշարժ գույքին: Բանակի հրետանին արձագանքել է ահաբեկիչների հարձակումներին՝ ոչնչացնելով ահաբեկիչների հրթիռների մեկնարկային սարքավորումները», - ասվում է հաղորդագրությունում:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդել էր սեպտեմբերի 8-ի երեկոյան Սիրիայում քիմիական հարձակման բեմականացման կազմակերպման մասին. այդ ժամանակ մասնակիցները պետք է պատրաստ լինեն դրա իրականացմանը:
Սեպտեմբերի 7-ին Իդլիբում Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովի տեղեկատվության համաձայն, տեղի է ունեցել ահաբեկչական խմբերի ղեկավարների հանդիպումը` «Սիրիայի քաղաքացիական պաշտպանության» տեղական համակարգողների (Սպիտակ սաղավարտներ) մասնակցությամբ, որտեղ նրանք հաստատել են ակցիայի սցենարը: