Դեռահասը համակարգչային խաղի պատճառով ինքնասպանություն է գործել
Ռուսաստանի Տոմսկի մարզի Մոգոչինո գյուղում 15-ամյա Պավել Մատվեևն ինքնասպանությունէ գործել՝ բենզասղոցով սեփական գլուխը կտրելով։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։
Նախնական տվյալներով՝ պատճառը համակարգչային խաղում պարտությունն է։
Տղայի համար համակարգչային խաղ էր գնել մայրը, որը նրան միայնակ էր դաստիարակում։ Հերթական պարտութունից հետո դեռահասի «նյարդերը տեղի են տվել»։
Չի նշվում, թե Պավելը կոնկրետ ինչ խաղ է խաղացել։ Հայտնի չէ նաև՝ արդյոք նա համացանցում, այսպես կոչված, «մահվան խմբերի» անդա՞մ էր։