Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը կոչ արեց ընդլայնել ռազմատեխնիկական համագործակցությունը
Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության ներուժը լիովին բացահայտված չէ:
Այս մասին Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կարծում եմ, որ հիմնական խնդիրը մեր հարաբերություններում առկա ներուժը բացահայտելն է: Իհարկե, մենք ունենք հիանալի հարաբերություններ, բայց կարծում եմ, որ դրա վրա չպետք է կանգ առնել: Մասնավորապես, մենք ունենք մեծ ներուժ քաղաքական և տնտեսական, ռազմատեխնիկական համագործակցության առումով և հումանիտար կապերի ամրապնդման հարցում»,- ասաց Փաշինյանը: