ԱՄՆ-ն Իրանին խնդրում է բանակցություններ սկսել
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չեն դադարում Թեհրանին բանակցություններ սկսելու ազդանշաններ ուղղարկել:
«Մի կողմից, նրանք փորձում են ճնշում գործադրել իրանցիների վրա, մյուս կողմից՝ ամեն օր խնդրում բանակցել», - Ռոհանիի խոսքերը մեջբերում է The Hindu-ն:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններն իմաստ չունեն: